Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Ջեյմս ՈՒոռլիք. Նախագահների հանդիպման օրը դեռ հստակեցված չէ

Ջեյմս ՈՒոռլիք. Նախագահների հանդիպման օրը դեռ հստակեցված չէ
07.07.2016 | 09:29

ԱՄՆ-ը, ՌԴ-ն և Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ, վերահաստատում են Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցով Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հերթական հանդիպումը մոտ ժամանակներս կազմակերպելու իրենց հանձնառությունը՝ Trend-ին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը։

Նա նշել է, որ նախագահների հանդիպման օրը դեռ հստակեցված չէ։ Ավելի վաղ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էյրոն Փարիզում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ Փարիզը պատրաստ է հարթակ տրամադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների համար:

Դիտվել է՝ 1685

Մեկնաբանություններ